Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած և շուրջ մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Կողմերն ընդգծել են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



