Քիմ Քարդաշյանը վերադարձել է Keeping Up With the Kardashians-ի նկարահանումներին
PHOTOՓարիզում կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը խոստացել էր երկար ժամանակ չօգտվել սոցիալական ցանցերից, սակայն, հավանաբար, այդ օրը սարերի հետեւում չէ: Հայուհին նաեւ ասել էր, որ չի նկարահանվելու Keeping Up With the Kardashians ընտանեկան ռեալիթի շոուում, բայց սթրեսն ակնհայտորեն անցել է, եւ Քիմը կրկին գործի է անցել:
Երեկ նրան տեսել էին ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ, երբ ընկերները սառը յոգուրտ էին գնում: Քիմն առանց դիմահարդարման էր, հողաթափերով եւ, ի դեպ, առանց թիկնապահների:
Իսկ ավելի ուշ Քիմին նույն Չեբանի, ինչպես նաեւ քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի, մոր՝ Քրիսի հետ տեսել էին Ինգլվուդում Քանյե Ուեսթի համերգին:
Այստեղ, սակայն, Քիմը շրջապատված է եղել թիկնապահների բանակով, այնպես որ՝ նրան նկարահանել չի հաջողվել: Նա նույնպես ոչ ոքի թույլ չի տվել տեսախցիկներն իր կողմն ուղղել:
Չեբանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որն իր կայքում տեղադրել է նաեւ ET Online-ը:
Հայտնի է, որ Քիմի հետ է եղել Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամբողջ թիմը, որը Քանյեի համերգից հատված է նկարել: