Ստանիսլավսկու մահացած աշխատակցուհուն պահակներն են հայտնաբերել. նոր մանրամասներ (Ֆոտո)
SOCIETYԵրեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հոկտեմբերի 26-ին 8 մետր բարձրությունից ընկած 65-ամյա աշխատակցուհուն մահացած հայտնաբերել են թատրոնի պահակները: Աստղիկ Մուշեղյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում աշխատել է երկար տարիներ, նա եղել է թատրոնի հնչյունային ռեժիսորի օգնականը: Աստղիկ Մուշեղյանը Երեւանի բնակչուհի է, ամուսնացած է ունի մեկ որդի:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հայտնաբերվել է թատրոնի աշխատակիցներից մեկի դին:
65-ամյա Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է բարձրախոսն անջատելու, ընկել է ու տեղում մահացել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



