Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում արհեստական խոչընդոտները
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում է վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ արհեստական խոչընդոտները: Այդ առումով, վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործմա և հողօգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքն ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Մեր խնդիրն է, որպեսզի դաշտը կարգավորենք և բիզնեսին չթողնենք միայնակ այդ խնդիրները լուծելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



