Թունավոր գազի արտանետումները սպառնում են Թուրքիային
INTERNATIONAL NEWSՄասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից Մոսուլի հարավում ծծմբական թթվի արտադրությամբ զբաղվող գործարան էր այրվել:
Քամին այրված ծծմբական թթվից արտազատված թունավոր գազը քշել է Թուրքիայի տարածք, վտանգի տակ են հատկապես Մարդինի, Հաքքարիի եւ Շըրնաքի շրջանները:
Թթվային անձրեւը բավականին վտանգավոր է մարդկանց, կենդանիների եւ բուսականության համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



