Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

SOCIETY

Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի անկախության պատմության ամենամեծ ոճիրն էր, ահաբեկչություն, որին զոհ գնացին պետության երևելի դեմքեր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը: «Մեզ համար դա կրկնակի ցավ էր, որովհետև մենք կորցրեցինք մեր կուսակցության առաջնորդին՝ սպարապետ Վազգենին: Հանցագործները, այդ ոճիրը իրականացնողները ձերբակալված են, մնացած առումներով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվության: Փաստն այն է, որ ոճրագործ Հունանյանը իր դաշնակիցներով գտնվում է ազատազրկման վայրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ հետևանքները շատ ծանր են եղել պետության համար: «Եթե նրանք լինեին, մենք մի քանի քայլ առաջ կլինեինք: Ես դեմ եմ, որ ասում են անփոխարինելի մարդիկ չկան, անհատները դեր չեն խաղում: Դա սովետական մտածելակերպ է:  Վազգեն Սարգսյանը, նաև Կարեն Դեմիրճյանն անփոխարինելի են: Մեր գործն էլ այսօր պետք է լինի հնարավորինս քայլեր կատարել դեպի նրանց երազանքների Հայաստանին մոտենալը»,- ասաց Շարմազանովը:

Նա ցավով նշեց, որ այդ ահաբեկչությունից 17 տարի անց Երևանում գրեթե նմանատիպ դեպք տեղի ունեցավ, երբ հայը որոշեց հայի վրա ձեռք բարձրացնել: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի գլխավոր դասը պետք է դա լիներ, որ զենքով, նման ձևով հարցեր չեն լուծում: «Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ խնդիրներ լինեն, ինչքան էլ մեկս մյուսի հետ լեզու չգտնենք, պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել և բոլոր հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ: Սա առաջին հերթին իշխանությանն է վերաբերում, որովհետև գլխավոր պատասխանատուն իշխանությունն է»,- եզրափակեց Շարմազանովը:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, որ հոկտեմբերի 27-ը նորանկախ Հայաստանի պատմության ամենացավոտ էջերից մեկն է,որի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն: «Ես համոզված եմ, որ մենք այսօր այլ Հայաստանում կապրեինք, եթե այդ սարսափելի ոճրագործությունը տեղի ունեցած չլիներ»,- ասաց Դեմիրճյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում է եղել, պատմեց, որ առաջին պահին բոլորին թվացել է, թե ինչ-որ մեկն ուղղակի հումոր է անում, բայց մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին բոլորը գիտեն: «Այս ողբերգությունը մեր պետության, մեր ազգի համար շատ ծանր էր»,- նշեց ԱԺ նախագահը: Անդրադառնալով կարծիքին, թե հոկտեմբերի 27-ը մինչ օրս չի բացահայտվել՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ բոլոր իրականացնողները ձերբակալված են և գտնվում են ազատազրկման վայրում:

Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճում քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքները սկսելուց առաջ ևս մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում կատարված ոճրագործությանը զոհ գնացին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome