Նախարարը հերքում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու լուրերը
SOCIETYՀյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու որոշում չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Նախորդ անգամ ձեզ հետ իմ հանդիպմանը ծրագրի դադարեցման մասին խոսք չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով լրագրողներին՝ ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, թե միջազգային պայմանագրով, այնուամենայնիվ, հնարավո՞ր է ծրագիրը դադարեցնել, նախարարն ասաց, որ կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը շարունակել: «Հարցը դեռևս քննարկման ընթացքում է, որևէ որոշում այդ առումով չկա»,- ասաց նախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



