Ընկերությունները շարունակում են մարել մթերված խաղողի պարտքերը. նախարար
SOCIETYԴեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններից ունեցած պարտքի մարումը ձեռնարկությունների կողմից շարունակվում է:
«Պարտքը կամաց-կամաց վճարվում է: Որոշ ընկերությունների հետ ինքնարժեքից ցածր գնով հումքի իրացման պայմանավորվածություն կա: Եկել են այդ համաձայնությանը, որպեսզի պարտքերը մարեն: Դա ժամանակ է պահանջում», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա տեղեկացմամբ, գյուղացիներին պարտքը կազմում է մոտ 500 միլիոն դրամ: Առաքելյանն ընդգծեց, որ պարտքի մարման վերջնաժամկետ չի սահմանվել:
«Գործընթացը սկսվել է: Ընկերություններից շատերն ապրանքի իրացման խնդիր ունեն», - նկատեց Իգնատի Առաքելյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



