Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում Է, որ «բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն եւ իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի»:
Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաեւ «դասալիքներին, որոնք խախտել են օրենքը եւ խուսափել զինվորական ծառայությունից»: Նրանք պետք Է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:
Պատժից ազատվում են նաեւ նրանք, «ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առեւանգված մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



