Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ 2017թ. գործունեության ծրագիրը

POLITICS

 Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. գործունեության ծրագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ հիշեցրեց, որ ներկայում հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի ունիվերսալ ծառայու թյունների մասով, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարի սահմանման մասով, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման անցկացման բնագավառները և ջրային ոլորտը: «Կարգավորվող ոլորտների իրավական դաշտի կարգավորումը՝ որպես պարբերական գործընթաց, հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկն է: Հանձնաժողովը 2017թ. շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտներին վերաբերող իրավական ակտերի լրամշակման և կատարելագործման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրագործմանը»,- ասաց Նազարյանը:

Նազարյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների հիման վրա հանձնաժողովը կնախաձեռնի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակումը, որի շրջանակում նախատեսվում է օրենքով ամրագրված՝ հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա մշակված՝ Հայաստանի Հանրապետության հ անրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացմանն ուղղված իրավական 5 գործողությունների ծրագրին: Առաջարկվող փոփոխությունները հիմնականում կվերաբերեն հանձնաժողովի անկախության բարձրացմանը՝ միտված նրա ֆինանսավորման, հաշվետվողականության, հանձնաժողովի անդամների նշանակման նոր պահանջների ամրագրման, կառուցվածքային բարեփոխումների և սպառողներին առնչվող հարցերում նրանց առավել ակտիվ մասնակցության ապահովման խնդիրներին: Նշված գործընթացին կհետևի այլ օրենքներում փոփոխությունների կատարումը, ինչից հետո անհրաժեշտաբար փ ոփոխություններ կկատարվեն նաև հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում:

Կարևորելով էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի աստիճանական ազատականացման, միջպետական առևտրի խթանման անհրաժեշտությունը և հաշվի առնելով միջազգային կառույցների առաջարկությունները՝ 2017 թվականի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ վերանայել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ներդնելով էլեկտրաէներգետիկական շուկայի առավել արդյունավետ աշխատանքին ուղղված կարգավորման նոր գործիքներ:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ կարգավորվող ընկերությունների կողմից սպառողների սպասարկման որակի սահմանված ցուցանիշների ապահովման գործընթացը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում՝ ինչպես կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունների վերլուծության,  այնպես և տեղում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով: «Այս գործիքակազմի կիրառմամբ հանձնաժողովը մշտապես բարձրացնում է իրականացվող մոնիթորինգի արդյունավետությունը»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Հանձնաժողովի գործառույթներից իր կարևորությամբ առանձնանում է էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրության և համաձայնեցման գործընթացը, այդ թվում՝ ընկերությունների ներդրումային գործունեության արդյունքների վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկանքների կազմումն ու հրապարակումը: Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ Նշված աշխատանքների իրականացումը կարևորվում է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով՝ սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագներում դրանք չներառելու սկզբունքից ելնելով: «Այդ նպատակով հանձնաժողովը յուրաքանչյուր տարի քննարկում և համաձայնություն է տալիս էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների հաջորդ տարիների ներդրումային ծրագրերին, ինչպես նաև ամփոփում է նույն ընկերությունների նախորդ տարվա ներդրումային գործունեության արդյունքները և հրապարակում համապատասխան վերլուծական տեղեկանքներ»,- ընդգծեց նա:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future