Էյրոն և Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների առաջարկները
SOCIETYՀայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ժան-Մարկ Էյրոն այսօր կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա նոր թափ հաղորդել ֆրանս-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության երկու համաձայնագրերի օգնությամբ»,- վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Նադալը:
Նադալի խոսքով, երկու նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն ԼՂ հակամարտության խաղաղ և տևական լուծում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



