Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Հորոսկոպի նշաններն ու փողը

LIFE

Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Փողը Խոյի կյանքում ոչ թե նյութական, այլ գաղափարական արժեք ունի: Դրամ հավաքելու, կրկնապատկելու հարցում կաղում են, առատաձեռն են ու սիրում են վայելել իրենց աշխատանքի արդյունքը: Նա ապրում է’ իմ աշխատածը ինքս էլ ծախսում եմ սկզբունքով: Նրան բնորոշ է նաև ընկերներին սրճարան հրավիրելն ու հյուրասիրելը:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Ցուլերի վերաբերմունքը փողին հետևյալն է. «Երբեք չես վաստակի այնքան, որքան հարկավոր է վստահ ու կայուն զգալու համար»: Թեև ամառանոց ու վիլլա ունեն, ինչքանն էլ դեռ թաքցրած է, միևնույն է, քիչ է: Գլխավորը’ ներդրումներ անեն, անշարժ գույք ձեռք բերեն: Նրանց համար գլխավորը զգալն է’ շոշափելը, քան մտքում հաշվելը:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս
Նրանց դուր է գալիս դրամով ինտելեկտուալ-առևտրական «օպերացիաներ» կատարելը. հաջողությամբ են ստացվում միջնորդական գործարքները: Սիրում են փողը քամուն տալ, բայց և օդից’ քամուց էլ փող սարքել: Նրանց ավելի հեշտ է վաստակել ու ծախսել գործի արանքում, քան տանջվել առավոտից իրիկուն’ հստակ որևէ վայրում և կոնկրետ ժամի:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս
Խեցգետնի համար բարեհաջող է ներդրում անել հին (անտիկվար) իրերում’ սև օրվա համար: Նրանց համար փողը հանկարծակի ծագած խնդիրներից զգացմունքային-հուզական պաշտպանության միջոց է: Հարստությունը նպատակ չէ, այլ ֆինանսական հենարան ու հոգեկան հանգստություն: Փող աշխատելու աղբյուրը ընտանեկան ձեռներեցությունն է:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Առյուծին դուր է գալիս փողերը ծախսել խաղերի, վիճակախաղերի, ժամանցների վրա: Նրան դժվար է խաղատան կողքով հենց այնպես անցնելը: Միջոցները հեշտությամբ են ծախսում գովազդի, շնորհանդեսների և երեխաների վրա: Բարեհաջող կլինի ներդրումներ անել արվեստի բնագավառում, ասենք’ կինոյի:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Նա’ թե՛ կին, թե՛ տղամարդ, կարող է սարսափելի տաղտկալի ու պեդանտ’ քթի մազ, լինել: Ժլատ չէ, պարզապես նրան հետաքրքիր է’ որքան երկար և լավ կաշխատեն մարդիկ, եթե քիչ վճարվեն: Հիմնական բնազդը միշտ բարձրության վրա է. իմանալ’ ինչ, որտեղ, երբ… և սակարկել’ գինը հասցնելով գրոշի արժողության:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Առանց համագործակցության փողի երես չեք տեսնի: Միայնակ աշխատելիս ավելի շատ կծախսեք, քան կվաստակեք: Դրա համար գործընկեր-հովանավոր փնտրեք, միայն նրա հետ կճաշակեք նյութական բարեկեցություն: Եթե շատ լուրջ վիճաբանության հետևանքով խզեք ձեր հարաբերություննեը, ներդրումներ արեք արվեստի, մշակույթի ոլորտում:

Կարիճ. 24 հոկտեմբեր – 22 նոյեմբեր
Նրանց գլխավոր կապիտալը վարկերն են: Ոչ մեկը այդքան հեշտությամբ չի օգտագործում ուրիշների փողերը, որքան Կարիճը: Լավ շրջանառություն են ունենում կորպորատիվ հիմնադրամները, ապահովագրական մուծումները, չվճարած հարկերը: Գլխավորը’ ձգտել ավելիին և ռիսկի դիմել խելամտորեն: Այնուամենայնիվ, վարկատուների համբերությունը մի հատեք, մի գեղեցիկ օր կարող եք սխալվել ու վարկը մարել սեփական միջոցներից:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Նա չի մանրանում, մանրադրամ չի պահանջում: Որոշ Աղեղնավորների դժվար է «սև օր» պատկերացնելը, թեպետ նրանք կրթված են, իսկ աղքատության մասին կարդում են հաստափոր գրքերում: Իհարկե, նրա դրամապանակում փողերը չեն ծփում, բայց փորձը ցույց է տալիս, որ հեշտությամբ են յուրացնում զբոսաշրջային բիզնեսը, արտահանումն ու ներկրումը և միջազգային իրավունքը: Ահա թե որտեղից փողերը կհոսեն գետի նման:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար
Այծեղջյուրն աղքատությանը լավ ծանոթ է և հաճախ է իրեն հարց տալիս’ ինչո՞ւ ես: Պարզվում է’ գոյություն ունի բնատուր ատելություն ճոխության, խորը հակում սակավապետության հանդեպ, իսկ այստեղից էլ սահմանափակումներ և նույնիսկ խնդիրներ փողի սովորական գործածման մեջ. փողերն ատելությանը պատասխանում են փոխադարձաբար: Բայց ինչու մի քիչ էլ չծախսել հանգստի և զվարճալիքների վրա:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Եկամուտներ ստացեք ընկերների օգնությամբ: Միայն նրանց հետ կարող եք հաղթահարել անակնկալ անկումներն ու ֆինանսական վերելքները: Բարեկեցության բարելավման համար խելահեղ գաղափարներ մտածեք, իրականացրեք այն գործնականում’ մերկ ոգևորությամբ: Ընդհանրապես, բարձրակարգ տեխնոլոգիաները Ջրհոսի ֆինանսական հաջողության հանկարծակի ուղին են:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Երազելը վնաս չէ, բայց դրանից շատ հարստություն չեք ստանա: Իհարկե, կյանքում պետք է տեղ ունենա բարեգործությունը: Արդար գործ է’ աշխատած փողը աղքատներին ու անտուններին բաժանելը: Բայց լավ նպատակի համար նախ պետք է լավ վաստակել: Կարող եք օղի, նավթ’ սև ոսկի, բնական գազ վաճառել: Մի հավատացեք, թե փողը փչացնում է մարդուն:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another