Մեգան Ֆոքսի և նրա նորածին որդու առաջին սելֆին
PHOTOԴերասանուհի Մեգան Ֆոքսի երրորդ որդին լույս աշխարհ է եկել օգոստոս ամսին:
Վերջերս Մեգանը սելֆի է հրապարակել իր երկու ամսական տղայի հետ, որտեղ դերասանուհին հիասքանչ տեսք ունի, իսկ նրա որդին, ում Ջուրնի են անվանակոչել, պառկած է իր մայրիկի կողքին:
Մեգանը շատ նուրբ էր դիմահարդարված, սակայն ուղղակի շքեղ տեսք ուներ:
Նա կարծես թե ծննդաբերությունից հետո վերադականգնում է իր հին կազմվածքը: Ջուրնին 30-ամյա Մեգանի և 43-ամյա Բրայան Օսթին Գրինի երրորդ որդին է: Նրանք նաև 4-ամյա և 2-ամյա որդիներ ունեն:
Բացի երեք որդիները Մեգանի ամուսինը նաև 14-ամյա որդի ունի:
Մեգանը և Բրայանը բաժանվել էին 2015 թվականի օգոստոսին և մի քանի օր անց դերասանուհին արդեն ապահարզան էր պահանջել: Այնուամենայնիվ, ապրիլ ամսին պարզվեց, որ Մեգանը հղի է և զույգը չեղյալ հայտարարեց իրենց ամուսնալուծությունը: Մեգանը և Բրայանը սկսել են հանդիպել 2004 թվականից, երբ այդ ժամանակ դերասանուհին դեռ 18 տարեկան էր: Նրանք նշանադրվեցին 2006 թվականին, բաժանվեցին 2009 թվականին, սակայն ամուսնացան 2010 թվականին:
Նյութը հրապարակաման պատրաստեց՝ Past.am-ը: