Սթոլթենբերգ․Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար
INTERNATIONAL NEWSՎրաստանը ՆԱՏՕ-ի առաջատար ու շատ արժեքավոր գործընկերն է։ Մենք ակտիվ համագործակցում ենք շատ ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»։
«Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ ու դա լավ է ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի անվտանգության համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջերս ամբողջական կազմով Վրաստան էր այցելել ու անցած տարի կայացել է ՆԱՏՕ- Վրաստան վարժանքների ու գնահատականների համատեղ կենտրոնի բացումը, այս տարի ծրագրված են մեր համատեղ վարժանքները, ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը աշխատում է Վրաստանում, իսկ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի շատ գործողությունների»,- ամփոփել է Սթոլթենբերգը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



