«Հայկական ժամանակ». «Յանդեքսին» կտուգանե՞ն. խախտել է մրցակցությունը
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:
ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովի վարույթում կա «Յանդեքսի» վերաբերյալ հարց, բայց դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չհայտնեց: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանձնաժողովը «Յանդեքսի» գործունեության մեջ գտել է տաքսի ծառայությունների մատուցման շուկայում մրցակցությունը խաթարող հանգամանքներ եւ հակված է տուգանել այդ ընկերությանը:
Հաշվի առնելով, որ «Յանդեքսի» եկամուտները այնքան էլ մեծ չեն, կարելի է սպասել, որ տուգանքը կարող է կազմել ընդամենը մի քանի մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



