Ադրբեջանում զինված ահաբեկչական խմբավորում է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ազգային անվտանգության ծառայությունները հայտնաբերել են զինյալ խմբի, որը նախատեսել է երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են ստեղծել «Կովկասյան ջեմաաթներ» խմբավորման զինյալ թևը, որը կենթարկվեր արտերկրում գործող ծայրահեղական ահաբեկչական կառույցին: Խմբի անդամները ձեռք էին բերել զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, պայթուցիկ նյութեր` պատրաստվելով երկրի տարածքում ահաբեկչական գործողությունների:
Զինյալ խմբի անդամները ձերբակալվել են: Օպերատիվ-հետաքննչական գործողությունները շարունակվում են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



