ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը նողկալի է համարում Սիրիայում դպրոցների վրա հարձակումները
INTERNATIONAL NEWSՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
«Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք:
Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը:
Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց:
Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է:
Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,- ասվում է հայտարարության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



