Գագիկ Ծառուկյանը կհամաձայնի՞ դառնալ նոր կուսակցության առաջնորդ
SOCIETYNyut.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա հարազատ կուսակցություն, այլ կդառնա առաջնորդ նոր ձևավորվող այլ կուսակցության:
Որոշ տեղեկություններով, առաջիկայում հիմնականում երիտասարդներից կազմված նոր կուսակցություն կստեղծվի:
Երիտասարդ, եռանդուն ու պատրաստաված այդ խումբը հավակնություն ունի իր շուրջը համախմբել նաև այլ կուսակցությունների: Եվ եթե իսկապես Գագիկ Ծառուկյանը համաձայնի դառնալ այդ կուսակցության առաջնորդը, ապա հնարավոր է, որ ենթադրյալ «կոալիցիոն» այս կուսակցության` միասին գործելու առաջարկին միանա նաև ԲՀԿ-ն: Այս ամենը, այսպես ասած, դեռ նախնական խմորումների փուլում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



