Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Լևոնի մառազմը

SOCIETY

1996թ. ընտրական գործընթացից հետո, երբ Վազգենն ու Արշակը Սադոյանի զոքանչի տանը սուրճ էին ըմպում, իսկ փողոցում հայտնի իրադարձություններն էին, մի տեսակ դեժավյուի տպավորություն է թողնում։ Այդ դեպքերից շատ չանցած, պատմական կտրվածքով իրավամբ քիչ, Լևոն Զուրաբյան անունով մտքի տիտանը հանդես է եկել դարակազմիկ հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ նա հայտարարել է, որ Ծառուկյանի հետ համագործակցությունը վատ նախադեպ է։ Հերթով գանք փաստերին։ Այն, որ ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մյուս ընդդիմադիրները դաշտում աջակիցներ են փնտրում խորհրդարանական նվազագույն շեմը հաղթահարելու համար, կարծես գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Նրանք չունեն ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ հասարակական բազա։ Եթե անգամ ժամանակին ունեին, ապա դա սպառել են, սակայն Լևոնի այս հայտարարությունն աբսուրդ է մի քանի տեսանկյունից։

Հայտնի օլիգարխներից մեկի հեռացումն այս կառույցից հանգեցրեց նրան, որ ՀԱԿ-ը զրկվեց ֆինանսական ռեսուրսներից։ Բոլորը լծվեցին այն գտնելու գործին։ Այստեղ Տեր-Պետրոսյանը հղացավ իր՝ բուրժուազիայի և հեղափոխական մասսաների համագործակցության սկզբունքը։ Այն ժամանակ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը, ընդառաջ գնալով մտքի տեսաբան Տեր-Պետրոսյանի գաղափարաբանությանը, մտավ համագործակցության դաշտ։ Մինչ հայտնի պատմությունները, Կոնգրեսը և ԲՀԿ-ն համագործակցեցին նաև քաղաքապետի ընտրությունների պարագայում։ Ասել, որ այդ ամենը կազմակերպվեց Ծառուկյանի միջոցներով, նշանակում է ոչինչ չասել։ Հաշվի առնելով ոչ վաղ անցալի իրականությունը՝ չենք փորձի հիշեցնել այդ ամբողջական իրականությունը։

Գանք հայտարարության հեղինակին։ Այն հանգամանքը, որ Լյով Զուրաբյանի անձը միանշանակ չի ընդունվում նաև ՀԱԿ-ում, քաղաքական դաշտի գործընթացներին քիչ թե շատ ծանոթ որևէ անձ չի կարող դնել կասկածի տակ։ Նա դեռ դաշտում է Տեր-Պետրոսյանի չհիմնավորված համակրանքի շնորհիվ։ Մյուս կողմից, թվում է, թե այս ծաղկատար դեմքով պերսոնը բացարձակ իրավունք չունի նման արտահայություն անելու։ Հայտնի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, երբ փողոց դուրս եկած հասարակությունը առաջնորդ էր տենչում, ո՞ւր էր այդ նույն պարոնը։ Եթե Ծառուկյանի նախադեպը վտանգավոր է, ապա ինչու իքս պահի չստանձնեց պատասխանատվություն՝ հարթակը թողնելով բախտախնդիրներին։ Հաջորդ առանցքը 2015-ն էր։ Օգտագործելով Ծառուկյանի կապիտալը, հասարակական ընկալումը և Տեր-Պետրոսյանի միտքը՝ Հայաստանում սկսվեց Եռյակի պրոցեսը։ Իշխանությունը համբերատար, փոքրիկ հարվածներով հասկացավ շարժման թափի տրամաբանությունը։ Եվ երբ եկավ վճռական պահը ու իշխանությունը իր ամբողջ փուքսը թափեց Ծառուկյան գործչի վրա, մեր թոթովախոս եղբայրը և բարև-բարեկամը շատ արագ քաշեցին իրենց պոչիկները՝ բուրժուազիայի առաջնորդին թողնելով իշխանական մամլիչի դեմ միայնակ։

Այս համատեքստում, եթե գանք զուտ հասարակական մոտիվացիաներին, ապա առնվազն բարոյական չէ նախկին գործընկերների մասին վատ արտահայտվել։ Մյուս կողմից՝ քաղաքականապես խստիվ կոռեկտ չէ խոսել վատն այն ուժի մասին, որից մի ժամանակ սնուցվել ես, ավելին, որը երբեք քո մասին վատը չի արտահայտվել։ Ինչպես կասեր դասականը, սիրուն չէ, Լյովիկ ջան, հեչ սիրուն չէ։

Սև Իմաստասեր

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service