Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


«Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձս դուր չի եկել ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս ու ծնողներիս». Մերի Մակարյան

LIFE

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ զրուցեցինք նրա մասնագիտական կրթության, ներկայիս գործունեության և առաջիկա ծրագրերի մասին.

-Մերի, վերջին շրջանում ավելի շատ հանդես եք գալիս որպես հաղորդավարուհի, քան որպես դերասանուհի: Հետաքրքիր է` լավառաջարկնե՞ր չկան ֆիլմում նկարահանվելու, թե՞ այս պահին Ձեզ համար ավելի նախընտրելի է պարզապես հանդես գալ հենց որպես հաղորդավարուհի:

-Նախ՝ և՛ համաձայն եմ Ձեր ասածի հետ, և՛ ոչ, քանի որ ես հիմա խաղում եմ «Առաջնորդներ» հեռուստասերիալում, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ում, այժմ` նաև Հայաստանում: Միևնույն ժամանակ ես մասնակցում եմ 20 մասից բաղկացած նոր հեռուստասերիալում, որը շուտով կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Այնպես որ, փորձում եմ համատեղել երկու մասնագիտություններն էլ:

-Բայց որքանով տեղյակ եմ, Դուք մասնագիտությամբ ո՛չ դերասանուհի եք և ո՛չ էլ հաղորդավարուհի:

-Այո, ճիշտ եք, ես մասնագիտությամբ, եթե կարելի է այդպես ասել, վոկալիստ եմ: Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, որը ոչ մի կապ չուներ նախորդի հետ: Այսինքն` ունեմ մշակված ձայն, որը հետո ավելի մշակեցի  հաղորդավարուհու գործի համար՝ արդեն իսկ աշխատելով:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ձեր մասնագիտությամբ չեք առաջ շարժվել և ընտրել եք բոլորովի այլ երկու մասնագիտություններ:

-Շատ պատահական է ստացվել՝ չնայած ես գիտեի, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև ես իմ մեջ զգում էի մեծ սերն ու ցանկությունը դեպի այս ամենը: Ես իմ երկու մասնագիտություններն էլ օգտագործում եմ, որովհետև վոկալ կրթություն ստանալը, ձայնը ճիշտ տեղ հասցնելն արդեն լավ է հաղորդավարուհու համար, իսկ բանասիրական կրթության շնորհիվ ավելի գրագետ ես լինում, է՛լ ավելի ինֆորմացված, ու եթե պետք է լինում ինչ-որ մեջբերում անել գրական ստեղծագործություններից կամ պարզապես գիտելիքները ցույց տալ այդ բնագավառում, ապա համապատասխան կրթությունը միանշանակ օգնության է հասնում: Ես այն համոզմանն եմ, որ գրագետ դառնում են մինչև 10-րդ դասարան, իսկ դրանից հետո ստանում են կոնկրետ մասնագիտություն: Ամեն դեպքում ես գիտեմ դերասանների, ովքեր կիրթ չեն ու նույնիսկ չեն կարողանում տեքստից իրենց դերերը կարդալ:

-Հետաքրքիր է, երբևէ առիթ եղե՞լ է որպես երգչուհի հանդես գալու:

-Այո, առիթ եղել է, և այն ինձ ընձեռել է մասնավորապես «JOSE» ակումբը, որտեղ ես աշխատում եմ արդեն 4-5 տարի: Այն դարձել է ինձ համար շատ հարազատ մի վայր, մենք նույնիսկ հումորով ասում ենք, որ այստեղ ավելի շատ ենք լինում, քան սեփական տանը ու իրար հետ ավելի շատ ենք շփվում, քան սեփական տան անդամների հետ: Ինչպես արդեն նշեցի, ես այնտեղ նաև երգում եմ: Սկզբում մի քանի փորձ եղավ երգելու, և քանի որ երգերս մարդկանց դուր եկան, նրանք սկսեցին նաև պատվիրել: Այդպես, պատվերների դեպքում ես երբեմն-երբեմն երգում եմ ու չնայած ունեմ ընդամենը մի քանի երգ, այնուամենայնիվ չեմ դժգոհում:

-Կարո՞ղ ենք ասել, որ «JOSE»-ում որպես հաղորդավարուհի հանդես գալն ավելի շատ լիցքաթափվելու, երեկոն ավելի հանգիստ միջավայրում անցկացնելու միջոց է Ձեզ համար, քան որպես աշխատանք:

-Այո, ես այն որպես աշխատանք չեմ դիտարկում՝ չնայած լինում են շատ հոգնած օրեր: Գեղեցիկ է այդպես խոսել մի վայրի մասին, որն իրենից ներկայացնում է մի փոքր ընտանիք: Իհարկե, լինում են մարդիկ, որ գնում են, գալիս են, բայց ես այդ կարգավիճակում չեմ, ես հիմնական աշխատում եմ այնտեղ՝ որպես հաղորդավարուհի: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ինձ շատ է դուր գալիս ինտերակտիվ շփումը մեր ժողովրդի, մեր հանդիսատեսի հետ, ովքեր գալիս են մեզ մոտ՝ թե՛ մեզ տեսնելու, թե՛ լավ երաժշտություն լսելու, թե՛ պարելու, ուրախանալու, թե՛ նշելու իրենց ծննդյան տարեդարձը կամ այլ առիթները: Մենք մեզ լավ ենք զգում «JOSE»-ում:

-Մերի, դժվար չէ՞ համատեղել միմյանցից այդքան տարբեր աշխատանքներ:

-Թեև դրանք իսկապես տարբեր են, բայց ամեն դեպքում դրանք բոլորն էլ մի թելով կապված են իրար՝ հանրության հետ շփվելու և բեմից հանդես գալու իմաստով: Իհարկե, շատ դժվար է, գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, բայց «JOSE»-ը հիմնական է այդ առումով: Իմ բոլոր գործերն օրվա վերջում ավարտվում են այնտեղ, և ես կասեմ, որ շատ դրական լիցքեր եմ ստանում նաև մեր հանդիսատեսից. ես սիրում եմ լսել ծափահարություններ, գովեստի խոսքեր, երբ հանդիպում ենք նաև դրսում, նկարվում և այլն: Այստեղ ես ձեռք եմ բերում մեծ փորձ, որը ես հետագայում կարող եմ օգտագործել ավելի մեծ առիթներ վարելու համար: Ես արդեն զույգով վարելու խնդիր չունեմ, քանի որ ես ու իմ գործընկերը՝ Սամվել Գրիգորյանը, միմյանց կես բառից հասկանում ենք: Եվ աշխատանքն է՛լ ավելի հաճելի է դառնում «JOSE»-ում, որն առանձնանում է իր տեխնիկական առավելություններով: Ես կարող եմ ասել, որ այն  Երևան քաղաքի միակ ակումներից է, եթե ոչ միակը, որն ունի բեմ, հնչյունային ու լուսային նման հրաշալի էֆեկտներ:

-Երևի կհամաձայնեք, որ այսօր հաղորդավարի գործով ավելի շատ զբաղվում են համապատսխան մասնագիտական որակավորում չունեցող մարդիկ, թեև շատերի մոտ ավելի լավ է ստացվում, քան եթե որոշ լրագրողներ այդ նույնն անեին: Օրինակ՝ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի ստանա կրթություն, եթե որոշել է զբաղվել տվյալ մասնագիտությամբ: Օրինակ՝ վերջերս առիթ եղավ ներկա գտնվելու քասթինգ-ստուդիաներից մեկում, որտեղ հաղորդավար դառնալու համար ուսանողները սովորում էին 5-6 առարկա: Ես այդ ամենը չեմ սովորել, բայց ինձ մոտ դա ստացվում է, քանի որ ես շատ շուտ եմ ընդօրինակում, սովորում, ըմբռնում: Օրինակ՝ հնարավոր է, որ Ձեզանից հիմա ինչ-որ բան արդեն սովորել եմ որպես լրագրողուհի: Ինձ համար կարևոր է, որ մարդ կարողանա ճիշտ ժամանակին կողմնորոշվել, հայտնվել ճիշտ տեղում, ունենա փորձ և մասնագիտական հոտառություն: Այդ ամենը, հավատացեք, մասնագիտական կրթությունից կարևոր է ու առավել:

-Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձն ինչպե՞ս է եղել:

-Շատ դժվար: Ինձ, համենայն դեպս, դուր չի եկել, ծնողներիս ու ընկերներիս՝ նույնպես, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցի, ես շատ շուտ եմ սովորում, ընդօրինակում, և եթե ինձ ասում են՝ այսինչ բանն այսպես արա, ուրեմն հաջորդ կադրում ես հենց այդպես էլ անում եմ, ու այդ կադրը իմ պատճառով չի փչանում: Իսկ առաջին դերս, ինչպես գիտեք, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Մերիի կերպարն է եղել:

-Իսկ առաջիկայում ի՞նչ նորություն սպասենք Մերի Մակարյանից:

-Հիմա, ինչպես գիտեք, «Մոսկվա» կինոթատրոնում արդեն հեռարձակվում է «Զգուշացեք. կանայք են» գեղարվեստական ֆիլմը, որտեղ լինելն ինձ համար շատ խորթ է, բայց ես կամ այնտեղ: Ինչպես արդեն նշեցի, նոր հեռուստասերիալ կլինի շուտով՝ բաղկացած 20 մասից, որտեղ ես հանդես եմ գալու գլխավոր դերում, ինչպես նաև շարունակվում է «Առաջնորդներ» հեռուստասերիալը, շուտով կսկսվի նաև «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանը: Մի խոսքով` բուռն աշխատանքային շրջան է սպասվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day