Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Ժոզե Մոուրինյո
SPORTԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Մխիթարյանը մարզվում է 100 տոկոսով և վնասվածք չունի: Որոշ ֆուտբոլիստների հեշտ չեն հարմարվել նոր խաղային տեմպին: Մխիթարյանին ժամանակ է պետք՝ դառնալու համար այն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք: Վաղ թե ուշ նա խաղալու է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: Նա իմ ծրագրերի մեջ մտնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել սեպտեմբերի 10-ից: Հաջորդ հանդիպումը «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



