Առաջին ութ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 29.3 տոկոսով
SOCIETYՀայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։
2015 թվականի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 9.4 տոկոսով և կազմել 16 մլն 947.6 հազար լիտր։ 2014 թվականին անկումը կազմել էր 8 տոկոս և արձանագրվել 18 մլն 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



