Եթե մրգերի վրա այսպիսի պիտակներ տեսնենք, ապա ոչ մի դեպքում մի գնեք դրանք
PHOTOBlognews.am-ը գրում է.
Համոզված եմ, որ բազմիցս տեսել եք այսպիսի պիտակներ զանազան մրգերի վրա։ Սակայն շատ քիչ մարդիկ գիտեն, թե ինչ են նշանակում այդ պիտակները։
BlogNews–ը պարզել է դրանց նշանակությունը։
Եթե մրգի վրա կա պիտակ, որին գրված է 3-ով կամ 4-ով սկսվող քառանիշ թիվ, ապա այդ միրգը աճեցվել է ջերմոցում պարարտանյութերի և քիմիկատների ինտենսիվ օգտագործմամբ։
Եթե պիտակի վրա գրված է հնգանիշ թիվ, որը սկսվում է 9-ով, ապա այն աճեցված է բնական եղանակով և չի պարունակում քիմիկատներ։ Այդպիսի մթերքներն անվանում են «օրգանական»։
Եթե պիտակի վրա գրված է հնգանիշ թիվ, որը սկսվում է 8-ով, ապա այդ միրգը դասվում է գենետիկորեն մոդիֆիկացվածների դասին։ Այսպիսի մրգերը համեմատաբար ավելի մատչելի են, ավելի մեծ են և գեղեցիկ, սակայն շատ վտանգավոր են առողջության համար։ Մշտապես խուսափե՛ք այդպիսի մրգեր գնելուց։