Նոր մանրամասներ Սիրուշոյի «Արմատ» ալբոմի մասին
LIFETert.amLife-ը գրում է.
Հոկտեմբերի 29-ին կկայանա Սիրուշոյի նոր` «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում առաջին անգամ կհնչեն պրեմիերաներ նոր ձայնասկավառակից: Շնորհանդեսին հնարավոր կլինի ձեռք բերել Սիրուշոյի մակագրությամբ նոր ձայնասկավառակը: Երեկոյի ընթացքում DJ-ներ Arni Rock-ն ու Hayk Solar-ը կներկայացնեն Սիրուշոյի երգացանկից ճանաչված և սիրված կատարումների mix տարբերակները:
Այս մասին Tert.am Life-ին հայտնում է երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը:
«ԱՐՄԱՏ» ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են մեկ տարվա ընթացքում: Ալբոմում տեղ են գտել 13 կատարումներ: Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Երգերի խոսքերն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն են: Կատարումների խոսքերի մի քանիսի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:
Ձայնասկավառակում տեղ գտած երգերի խոսքերի վրա աշխատել են նաև Մուրադ Մշեցին, Հենրիկ Բախչինյանը, Սրբուհի Ստամբոլցյանը։ Անգլերեն և արևմտահայերեն խոսքերի հեղինակը Սիրուշոն է։
Ձայնասկավառակը հայկական երաժշտության նոր տեսակ է՝ հիմնված հին արժեքների վրա։ Այն արտացոլում է Սիրուշոյի վերաբերմունքն ու հույզերը հայկական մշակույթի, ազգային տարրերի վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ