Քիմ Քարդաշյանը վերջապես վերադարձել է
PHOTOՓարիզյան կողոպուտից հետո Քիմը երկար ժամանակ տանից դուրս չէր գալիս ու սոց ցանցերում չէր հայտնվում:
Մի քանի օր առաջ նա վերջապես տանից դուրս եկավ՝ պաղպաղակ ուտելու:
Ինչպես հայտնում է elle.ru-ն՝ այժմ Քիմը լիովին վերադարձել է իր կյանքին: Նա այցելել է ամուսնու միանգամից երկու համերգներին: Ցավոք, նրան լուսանկարել չի հաջողվել, սակայն Քիմի մտերիմները փաստում են, որ նա արդեն վերադարձել է ու նույնիսկ մի քանի վլոգ է նկարահանել իր կայքի համար:
Հետաքրքրական է, որ Քիմի վերադարձի պատճառներից մեկը Հելոուինն է: Կայքի փոխանցմամբ՝ սա Քիմի ամենասիրելի տոնն է և նա ցանկանում է այն երեխաների հետ նշել:
Իր բացակայության ընթացքում Քիմը վերանայել է իր կյանքն ու այժմ մտադիր է փոխվել: Երկրպագուները անհանգստացած են, որ հնարավոր է, որ այլևս չտեսնեն իրենց սիրելի Քիմին նախկին կերպարում: