Ամերիկացին հինգ հազար կիլոմետր է անցել հանուն ուսման
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ուսանողը մեքենայով ավելի քան հինգ հազար կիլոմետր ճանապարհ է անցել համալսարան հասնելու համար։ Իր ճամփորդությունը Թիմոթի Վորհոֆֆը տեսագրել է, այնուհետեւ տեսահոլովակ մոնտաժել, հայտնում է Daily Mail–ը։
Իր հարազատ Շարլոտ քաղաքից ամերիկացին հասել է Լոս Անջելես՝ Հարավային Քալիֆորնիայի համալսարան։ Նա անցել է 11 նահանգներով ու եղել հինգ ազգային պարկերում։ Գիշերները Վորհոֆֆը մեքենայում է անցկացրել։
Երիտասարդը պարզաբանել է, որ այս տարի համալսարան է ընդունվել։ Նրա խոսքով իր կյանքի «նոր հրապուրիչ գլուխը» ինքը որոշել է սկսել նույնքան հրապուրիչ տարբերակով՝ օդանավով Լոս Անջելես հասնելու փոխարեն մեքենայով ճամփորդություն կազմակերպել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



