Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանը կվերադառնա նոր թիմով...

POLITICS

Այն, որ այսօր գործնականում չի մնացել որևիցե քաղաքական ուժ, որը կկարողանար պարծենալ սեփական անաղարտությամբ ու հասարակության շրջանում չվարկաբեկվածությամբ, առանձնապես նորություն չէ. անքննարկելիորեն, ներկայումս չկա գեթ մեկ՝ քիչ թե շատ հանրահայտ որևիցե քաղաքական միավոր, որ ի վիճակի կլիներ հավակնել՝ համարվելու եթե ոչ համաժողովրդական բացարձակ ֆավորիտ, ապա գոնե որոշ չափով ընկալելի կուսակցություն:

Այս անբարեհույս իրավիճակը, որը, պետք է խոստովանել, բավական տևական ժամանակ է, ինչ բնութագրական է դարձել ներքաղաքական դաշտին, չէր կարող ժողովրդի շրջանում չծնել ցանկություն, բնական պահանջ՝ քաղաքականության մեջ տեսնելու մեկին, ով կլիներ անվիճարկելի հեղինակություն, ով կկարողանար իր հետևից առաջնորդել հասարակության առողջ ուժերին՝ նոր հույս արթնացնելով հայաստանյան հանրության շրջանում:

Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությունը, որը, մեղմ ասած, խիստ բարձր է, հունից հանել է որոշ քաղաքական ուժերի, որոնք, ակնհայտորեն ունենալով չկայացվածության բարդույթ, սկսել են ընդվզողական վարքագիծ ցուցաբերել՝ առիթը բաց չթողնելով իրենց անհանգստությունը հայտնելու վերահաս իրողության հետ կապված. այդպիսիք հրաշալիորեն հասկանում են՝ ժողովուրդը, հիասթափված բոլորից, աներկբայորեն թեքվելու է Ծառուկյանի կողմն՝ արագորեն որսալու այն փրկողակը՝ որ Ծառուկյանն անպայմանորեն հրամցնելու է հանրությանն, ինչը կործանարար է լինելու մի կերպ գոյատևող ու, ըստ էության, սոցիալական հենք չունեցող վայ քաղաքական ուժերի համար, որ վաղուց են ապացուցել իրենց նվիրվածությունը Բաղրամյան 26-ին: Ասել կուզի՝ Ծառուկյանի վերադարձը խառնելու է շատերի խաղաքարտերն՝ ի չիք դարձնելով իշխանությունների հետ նախապես ունեցած նրանց պայմանավորվածություններն, ինչը, բնականաբար, կատարյալ կրախի առաջ է կանգնեցնելու այդպիսիներին:

Ինչ խոսք՝ պակաս էական ու կարևոր չէ նաև այն հարցը, թե հատկապես ինչ կերպ կամ ինչ եղանակով է Ծառուկյանը վերադառնալու ակտիվ քաղաքականություն: Հարցն այս, պետք է խոստովանել, բավական ինտրիգային է, քանի որ այլևս ակնհայտ է, որ անել դա ասենք ներկայումս քաղաքական դաշտում գործունեություն ծավալող նույն ԲՀԿ-ն երկրորդ անգամ գլխավորելու ճանապարհով, Ծառուկյանը չի պատրաստվում, քանի որ այս քաղաքական ուժը արդեն հասցրել է բավարար չափով վարկաբեկվել ու կորցնել սեփական քաղաքական դիմագիծը՝ վերածվելով ինչ-որ անհասկանալի միավորի: Հետևաբար՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշում կայացնելու պարագայում Ծառուկյանը կանի դա միանգամայն նոր թիմով՝ չվարկաբեկված ու սկզբունքային, երկրի զարգացման հստակ տեսլական ունեցող:

Այլևս կակսած չի կարող լինել այն բանում, որ տարիներ առաջ ակտիվ քաղաքականությունից բացառապես արյունահեղություն թույլ չտալու նպատակով հեռացած Գագիկ Ծառուկյանի վերադարձը շռնդալից է լինելու, և, ինչպես իր խոսքում ակնարկել էր Արմեն Ռուստամյանը, հենց Ծառուկյանն է ապագայում դառնալու այն միակ ուժը, որի հետ համագործակցելով՝ հնարավոր է դառնալու անարյուն ճանապարհով երկրում հասնել իրական փոփոխությունների: Իսկ թե այս վերահաս իրողությունն ինչպես կազդի հատկապես որոշ քաղաքական ուժերի տրամադրության վրա, այլևս վերածվելու է երրորդական հարցի, քանի որ այդպիսիք, ըստ էության, այլևս դադարելու են քաղաքական դաշտում իրական խաղացող լինելուց՝ վերածվելով ձևական գոյացությունների:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future