Սահակյանների ընտանիքը ի պատիվ Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել է՝ Ռոզա (տեսանյութ)
VIDEOԱրդեն երեք անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած Իջևանում բնակվող Սահակյանների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Վեց եղբայրների քույր և ծնողների աղջիկ ունենալու ցանկությունը վերջապես իրականություն դարձավ: Ի պատիվ ընտանիքի լավ բարեկամ դարձած Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել են՝ Ռոզա: Սահակյանները նշում են բազմաթիվ անգամներ Ռոզա Ծառուկյանը ամենատարբեր հարցերով ձեռք է մեկնել ու աջակցել է իրենց ընտանիքին և երեխաների լույս աշխարհ գալուց առաջին շնորհավորողներից է եղել: Հերթական անգամ նրանց շնորհավորելու և ընտանիքի ուրախությունը միասին նշելու համար Էրեբունի բժշկական կենտրոն էր այցելել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



