Բաքվում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Ջեյհուն Զեյնալովը բենզին լցնելով իր նախկին կնոջ` Արզու Զեյնալովայի վրա, հրկիզել է նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բաքվի Խազար թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի հարեւանությամբ:
Արզու Զեյնալովան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը աճել է:
Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



