Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Վանաձորի նոր բժշկական կենտրոնի շինարարությունն ավարտման փուլում է

SOCIETY

Վանաձորը նոր բժշկական կենտրոն կունենա. հանրապետության երրորդ քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրի և թիվ 2 հիվանդանոցի բժշկական ծառայությունները միավորվում են, որի արդյունքում ստեղծվում է Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ: Կենտրոնը կազմված է շուրջ 3,270 քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11, 880 քմ մակերեսով հիմնական մասնաշենքերիից: Ծննդատան մասնաենքի կառուցման, ինչպես նաև բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերին:  Աշխատանքներն ավարտման փուլում են, ներկայում ընթանում են մասնաշենքի ներքին հարդարման աշխատանքները: Ավարտին են մոտենում տանիքածածկույթի կառուցման, պատուհանների և սանհանգույցների դռների տեղադրման, ներքին հարդարման, կաթսայատան և ենթակայանի կառուցման աշխատաքանքները: Համալիրի աշխատանքների ընթացքին ծանոթացավ աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուտով Վանաձորն ունենալու է արդիականացված բժշկական համալիր`190 մահճակալով:  

«Համալիրը լինելու է արդիականացված ժամանակակից կենտրոն` իր բոլոր ենթակառուցվածքներով: Մասնագիտական ներուժն ապահովվելու է և առկա աշխատողների վերապատրաստմամբ և նոր մասնագետներ ներգրավելով:  Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ Վրաստանի սահմանամերձ շրջաններից հիվանդների հոսք ապահովենք այստեղ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: 

Հիմնական մասնաշենքի բժշկական սարքավորումներով, կահույքով և այլ պարագաներով հագեցման աշխատանքները կիրականացվեն Համշխարհային բանկի Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում  վարկային ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, նախատեսվում է վերազինել և հզորացնել մարզի հեմոդիալեզի և էնդոսկոպիկ վիրաբուժության միակ ծառայությունները, ինչպես նաև ստեղծել համապատասխան պայմաններ անոթային վիրաբուժության զարգացման համար: Արդիականացվելու է նաև ախտորոշիչ ծառայությունը` որակապես հզորացնելով վերջինի կարողությունները և ավելացնելով հետա զոտությունների, այդ թվում լաբորատոր անվանացանկը: 

Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում էապես կբարելավվի բժշկական ծառայությունների մատչելիությունը: Մարզի ամբողջ ազգաբնակչության համար հասանելի կդառնան երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները տեղում` սեփական բնակավայրերի մոտ, և քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք` արժանի պայմաններում որակյալ օգնություն ստանալու համար: Կբարելավվի նաև բժշկական օգնության որակը և արդյունավետությունը: 

Ծրագրի շրջանակում Վանաձորի բժշկական  կենտրոն ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրումներ: Նախարարի տեղակացմամբ՝  ծննդատան շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակ, իսկ  ընդհանուր համալիրի աշխատանքները` մեկ տարվա ընթացքում:  

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome