Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ է պահանջել Կարեն Կարապետյանի նախկին ղեկավարը Սերժ Սարգսյանից

POLITICS

1in.am-ը գրում է.

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է, որ ավարտել է գազի սակագնի նվազեցման ուղղությամբ ուսումնասիրությունները և եզրակացությունները ներկայացրել կառավարությանը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ իրենք դեռևս չեն պարզել աղբյուրը, որի հաշվին պետք է նվազեցնել սակագինը, որի հաշվին հնարավոր է նվազեցնել սակագինը: Այդ աղբյուրը պարզելու հարկ սակայն չկա էլ, այդ աղբյուրը, ըստ էության, արդեն պարզվել է, և այն պարզել է Սերժ Սարգսյանը, որը նախօրեին Երևանում ընդունել էր «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին և նրա հետ քննարկել սպառողների համար գազի գնի նվազեցումը հասանելի դարձնելու հարցերը:

Բյուջեի 60 միլիարդ թերակատարման և 6 միլիարդ դոլար արտաքին պարտքի հասնող Հայաստանն իհարկե չի կարող գտնել գազի սակագնի նվազեցման աղբյուր և պետք է դիմի, հայցի «Գազպրոմի» բարեհոգությունը: Հայաստանի կառավարության հույսը «Գազպրոմն» է, եթե այն համաձայնի մի փոքր հրաժարվել Հայաստանի իր եկամուտների չափից, նվազեցնի այդ եկամուտները և այդպիսով Հայաստանի իշխանություններին հնարավորություն տա իրականացնել այն նախընտրական տեխնոլոգիան, որը երևի թե իշխանությունների համար այսօր միակ սոցիալական նախընտրական ռեսուրսն է: Այլ ռեսուրսներ իշխանությունները չունեն:

Իսկ «Գազպրոմը» ունի՞ ցանկություն հրաժարվել իր եկամուտների ծավալներից, քիչ եկամուտ ստանալ Հայաստանում, որպեսզի կառավարությունը կարողանա նվազեցնել գազի գինը: Պետք է հիշել, որ այդ մասին հայտարարել է «Գազպրոմից» եկած նոր վարչապետ Կարապետյանը: Եվ եթե նա իր վարչապետական գործունեության հենց առաջին նիստում հայտարարել է նման մտադրության, նման հանձնարարականի մասին, կնշանակի, որ նախապես տեղեկացված է եղել որոշակի հնարավորությունների մասին: Հազիվ թե Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տար՝ այն ճշտած չլինելով Միլլերի հետ:

 

Միլլերը փաստորեն եկել էր այդ ամենի վրա Սերժ Սարգսյանի հետ այսպես ասած պայմանավորվելու կամ կոպիտ ասած՝ առետուր անելու: Եվ այս առումով, կասկածից վեր է, որ գազի սակագնի նվազեցումը իրականում միայն առերևույթ է տեղի ունենալու, այսպես ասած՝ «Գազպրոմի» բարեհաճության հաշվին: Խորքում, Միլլերն անկասկած դրա դիմաց ակնկալելու է որևէ բան, թե ինչ տեսքով, երևի կպարզվի ավելի ուշ: Սովորաբար, «Գազպրոմի» հետ հայաստանյան գործարքները ավելի ուշ են պարզվում, ինչպես միայն երկու տարի հետո պարզվեց, որ Հայաստանը 2011 թվականից սկսած 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել «Գազպրոմին»:

Եթե Միլլերը ունենար միայն բարեհաճության խնդիր, նա Հայաստան չէր ժամանի: Նա Հայաստան է եկել առևտրի, այսինքն՝ գազի հարցում բարեհաճության գինը սահմանելու կամ միգուցե նույնիսկ պահանջելու համար: Դա նշանակում է, որ Հայաստանն ինչ-որ բան պետք է տա «Գազպրոմին», որպեսզի ստանա գազի ավելի ցածր գին: Իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները նման դեպքերում առևտուր անում են ոչ թե սեփական, այլ պետական կամ հանրային շահերի և գրպանների հաշվին, ապա ըստ էության՝ ստացվելու է, որ գազի գնի նվազեցումը իրականում հենց Հայաստանի հարկատուների հաշվին էլ կկատարվի՝ անկախ այն բանից, թե հատկապես ինչ տեսքով կլինի այն գինը, որ կպահանջի «Գազպրոմը»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank