Եմենի նախագահը մերժել է հաշտության վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը
INTERNATIONAL NEWSԵմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին մերժել է երկրում հակամարտության կարգավորման շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդի նոր նախաձեռնությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:
Հադին Շեյխ Ահմեդին ընդունել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող իր ժամանակավոր նստավայրում, ծանոթացել առաջարկվող նախագծին եւ մերժել այն:
Եմենի ղեկավարության աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ նախագահը կարծում է, որ «փաստաթուղթն օրինականացնում է հուսի ապստամբներին, որոնք երկրում հեղաշրջում են իրականացրել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



