Իտալիայում էստակադա է փլուզվել. կա մեկ զոհ և առնվազն տաս տուժած
INTERNATIONAL NEWSԻտալիայի Բրիանցա քաղաքի մոտակայքում փլուզվել է Միլանն ու Լեկկոն միավորող էստակադայի մասը, ինչի հետևանքով մեկ զոհ և առնվազն տաս տուժած կա, հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով տեղական RAI News24 հեռուստաալիքին: Ականատեսների տեղեկություններով` էստակադայից հսկայական բեռնատար է ընկել դրա ներքևի ճանապարհով անցնող մարդատար ավտոմեքենայի վրա և ջախջախել այն վարորդի հետ միասին: Նշվում է, որ փլուզման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Ըստ նախնական տարբերակի` կամուրջը չի դիմացել 108 տոննա ծանրությամբ բեռնատարի քաշին: Մայրուղու շարժումը կանգնեցված է, միջադեպի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



