Սիրիական բանակը մեկ օրում 500 գրոհային է ոչնչացրել Հալեպում
INTERNATIONAL NEWSՍիրիացի զինվորականները և աշխարհազորայինները նախ հետ մղելով ահաբեկչական խմբավորումների հարձակումները Հալեպի հարավ-արևմուտքում՝ 500 գրոհային են ոչնչացրել, ևս 1 000 ահաբեկիչ վիրավոր է: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին:
Դրա հետ կապված պաշտոնական տեղեկություն սիրիական բանակի ներկայացուցիչներից չի ստացվել:
Հաղորդվում է, որ գրոհայինները սպանվել են հարձակման առաջին ալիքի ժամանակ, որը սկսվել է ուրբաթ առավոտյան:
Շաբաթ օրը ահաբեկիչները կազմակերպել են հարձակման երկրորդ փուլ Ազ-Զահրա թաղամասում: Բանակին և աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել գրոհը: Սակայն ռազմական ակադեմիայի համար դաժան մարտերը շարունակվում են: Հարձակումն ահաբեկիչներն ուղեկցում են ականապատ զրահատեխնիկայի և մահապարտների պայթեցմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



