Վրաստանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
INTERNATIONAL NEWSՎրաստանում 73 միամանդատ ընտրատարածքներից 50-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկինում հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրություններում 73 տարածքներից 23-ում հաղթել են «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները, մյուս 50 տարածքներում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ ընտրողների 50 տոկոս գումարած 1 ձայնից ավելի: Հետեւաբար՝ ԿԸՀ-ն այդ տարածքներում երկրորդ փուլ է նշանակել:
50 ընտրատարծքների տարածքում կգործի 2229 ընտրատեղամաս: Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին: Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 478 հազար մարդ է: Գործող կանոնների համաձայն՝ ընտրությունները կայացած կճանաչվեն ցանկացած մասնակցության դեպքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



