ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում շահագործման է հանձնվել «Իլինոյս» նոր ատոմային սուզանավը: Քոնեքտիկուտ նահանգի Գրոտոնում գտնվող սուզանավերի բազայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է առաջին տիկին Միշել Օբաման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Մեր ռազմական միության հետ աշխատանքը իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ համար ամենամեծ պատիվն է եղել»,- ասել է Միշել Օբաման: Նա նշել է, որ «անսահման հպարտ է» սուզանավը շահագործման հանձնելու միջոցառմանը մասնակցելու համար, որն անվանակոչվել է իր հայրենի նահանգի պատվին:
Սուզանավի կառուցման համար պահանջվել է գրեթե 5,5 տարի, որն իրականացվել է Միշել Օբամայի հովանավորությամբ: Սուզանավի կառուցման արժեքը կազմել է 2,7 մլրդ դոլար: Սա «Վիրջինիա» դասի 13-րդ սուզանավն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



