Մոլդովայի նախագահական ընտրությունները կայացած են ճանաչվել
INTERNATIONAL NEWSՄոլդովայի նախագահական ընտրությունները կայացած են համարվում, մասնակցությունը գերազանցել է անհրաժեշտ 33,3 տոկոսի շեմը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Մոլդովայում նախագահի ուղղակի ընտրություններն անցկացվում են այսօր՝ հոկտեմբերի 30-ին: Նախագահական ընտրություններին մասնակցության շեմը (33.3 տոկոս) կազմում է քվեարկության իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդ մասը: Նույնպիսի շեմ է սահմանված նաեւ խորհրդարանական ընտրությունների համար:
«Ընտրողների մասնակցությունը կազմել է 33,3 տոկոս, 955,823 մարդ»,- հաղորդվել է ԿԸՀ-ի կայքում:
Մոլդովայի նախագահի պաշտոնին 9 թեկնածու է հավակնում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



