Թրամփի ու Քլինթոնի վարկանիշերը գրեթե հավասարվել են
INTERNATIONAL NEWSWashington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի կողմից անցկացված համատեղ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից 9 օր առաջ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ժողովրդականության ցուցանիշն ընդամենը 1 տոկոսով է գերազանցում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշին։
«Հարցումը ցույց է տալիս շատ լարված պայքար։ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը, Թրամփի օգտին՝ 45 տոկոսը»,-ասվում է հաղորդագրությունում։
Քլինթոնի օգտին քվեարկել որոշած ընտրողների մեծամասնությունը հայտնել է, որ իր որոշման վրա չի ազդել ուրբաթ հաղորդված տեղեկությունն այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերսկսում է հետաքննությունը Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործով։
Հարցմանը մասնակցել է 1160 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



