Թուրքիան կզարգանա ու կամրապնդվի. վարչապետ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք ողջ վճռականությամբ կշարունակեն ամրապնդել Թուրքիան։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Երեկ թուրք ժողովուրդը հանդիսավոր կերպով նշել է Թուրքիայի հանրապետության հիմնադրման 93-րդ տարին։ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է նախնիների կողմից մեզ փոխանցված մասունքն իր կյանքի գնով պաշտպանելը։ Մենք չենք սահմանափակվի հանրապետության պաշտպանությամբ և կշարունակենք աշխատել Թուրքիայի աճի ու ամրապնդման ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ Գյուլենի շարժման ահաբեկիչներն ու քուրդ անջատողականները պետք է իմանան, որ իրենց գործողությունները չեն թուլացնի ժողովրդին, այլ հակառակը՝ կամրապնդեն նրա հզորությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



