Մրայա Քերին չի պատրաստվում բաժանումից հետո վերադարձնել իր նշանադրության թանկարժեք մատանին
PHOTOՀանրահայտ երգչուհի Մրայա Քերին վերջերս բաժանվել է իր միլիարդատեր նշանած Ջեյմս Փեքերից: Սակայն կարծես թե երգչուհին չի ցանկանում վերադարձնել իր 10 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին: Երեկ նրան տեսել են Մալիբուումայդ մատանին կրելիս:
46-ամյա Մրայան բավականին երջանիկ տեսք ուներ: Նրա հետ էր նաև պարի բեմադրող Բրայան Տանական և ըստ շրջանառվող լուրերի՝ Մրայան նրա հետ է հանդիպում, և հենց Բրայանն էր Ջեյմսի խանդի պատճառը:
Ըստ աղբյուրի՝ Մրայան միայն մատանին չէ, որ ցանկանում է իրեն պահել:
Ըստ TMZ-ի՝ Մրայան իր նշանածից պահանջում է 50 միլիոն դոլար: Նա կարծում է, որ Փեքերն իրեն պարտք է, քանի որ հենց իր պատճառով է երգչուհին իր երկու երեխաներին Նյու Յորքից տեղափոխել Լոս Անջելես, որպեսզի Փեքերը մոտ լինի իր սեփական երեխաներին: Մրայան նաև նշում է, որ Փեքերը նրան ֆինանսական աջակցություն է խոստացել, որը նա նույնիսկ բաժանվելուց հետո պետք է իրականացնի:
Մրայան նաև հետաձգել է Հարավային Ամերիկայում իր համերգային շրջագայությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: