Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ոստիկանությունը հետախուզում է իրականացրել «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, գործադիր տնօրեն Աքն Աթալայի և լրագրող Գուրայ Օզի տներում:
Գլխավոր խմբագիր Սաբունջուն և լրագրող Օզը ձերբակալվել են: Աթալայը երկրում չի գտնվել, ուստի նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Թե որն է թուրքական ոստիկանության կողմից ընդդիմադիր թերթի դեմ իրականացված գործողության պատճառը, դեռևս հայտնի չէ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



