Իրաքցի զինվորականները վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա
INTERNATIONAL NEWSԻրաքի կառավարական ուժերը եռօրյա դադարից հետո հոկտեմբերի 31-ին վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:
Հոկտեմբերի 28-ին Իրաքի հրամանատարությունը Մոսուլի վրա հարձակման դադար Էր հայտարարել ձեռք բերված դիրքերն ամրապնդելու համար:
Հայտարարության մեջ ասված Է, որ հարձակումն սկսվում Է արեւելյան ուղղությամբ, դրա հիմնական թիրախը կդառնա Տիգրիս գետի արեւելյան ափը:
Մոսուլի վրա Իրաքի զինվորականների եւ ոստիկանության ուժերի, ինչպես նաեւ քրդական կազմավորումների կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցմամբ լայնածավալ հարձակումն Է սկսվել հոկտեմբերից 17-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



