Ավարտվեց Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի առաջին մրցաշարը
SPORTԱվարտվեց Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի առաջին մրցաշարը: 20 օր տեւած մրցապայքարին մասնակցեցին 8 թիմ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի համակարգող ԱրթուրՄելիքյանը՝ բոլոր հանդիպումներն անցան լարված եւ անզիջում պայքարում։ 8 թիմից 4-ը անան կիսաեզրափակիչ փուլ, որի արդյունքներով որոշվեցին լավագույն 2-ը, ովքեր էլ եզրափակիչում պայքարեցին չեմպիոնի կոչման համար։ ՀԷՑ եւ ԳԳՄ թիմերը հոկտեմբերի 30-ին կայացած եզրափակիչում անզիջում պայքար ծավալեցին, իսկ հանդիպման ելքը որոշվեց ավելացված 2 րոպեում։ Եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 8։7 հաշվով՝ հօգուտ ՀԷՑ-ի։
Այսպիսով, Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի առաջին մրցաշարի չեմպիոնը ՀԷՑ-ի մինի ֆուտբոլի թիմն է, երկրորդ տեղում է ԳԳՄ-ն, իսկ երրորդ հորիզոնականում՝ ResALSoft թիմը։ «Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգան համախմբեց տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ փականագործների, սպասարկման ոլորտի տեսուչների, առաքիչների« ծրագրավորողների, օպերատորների ու լրագրողների։ Մրցաշարը շարունակական բնույթ է կրելու։ Համագործակցում ենք Երեւանի ֆուտզալի Բիզնես Լիգայի հետ, որն էլ իր հերթին համագործակցության պայմանագիր է կնքել ՀՖՖ-ի հետ։ Բիզնես Լիգայի նախա գահ Ռուբեն Նազարեթյանի եւ ՀՖՖ ֆուտզալի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանի նպատակն է մարզերում եւս Բիզնես Լիգայի անցկացումը։ Գյումրիում առաջին քայլերն արված են»,-նշեց Արթուր Մելիքյանը: