«87-ի առեղծվածը», կրկնօրինակումը Սիրուշոյից, Նարեկ Մակարյանի գողացված մոտոցիկլը՝ Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակում
PHOTOՀոկտեմբերի 28-ին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեցիր նոր աշխատանքը՝ «Hetdimo» երգի տեսահոլովակը։ Եվ բնականաբար երկրպագուները անցան հոլովակն ու երգը քննարկելու գործին։ Ոմանց երգն իսկապես շատ դուր էր եկել, մյուսներին՝ ոչ այնքան։ Շատերն այն նմանեցրել էին «Lean On» (Major Lazer & DJ Snake) երգին։
Իսկ մենք նկատել ենք մեկ այլ նմանություն։ Տեսահոլովակում «իշխում է» 87 թիվը, որը խորհրդանշում է Լիլիթի ծննդյան տարեթիվը. 29-ամյա երգչուհին ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 7-ին։
Լիլիթ եւ պարող աղջիկների շապիկների
Երգչուհու հագուստի վրա
Ծննդյան տարեթիվը (կրկին «87»-ը) իր «Մի թող ինձ մենակ» տեսահոլովակում (դեռեւս հունվարին) խորհրդանշական դարձրել էր երգչուհի Սիրուշոն։ Հոլովակը նկարահանվել էր 8785 վագոնում. 1987-ը՝ Սիրուշոյի, իսկ 1985-ը ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի ծննդյան տարեթվերն են։
Եվ եւս մի հետաքրքիր փաստ. Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակում իր «դերն է ունեցել» նաեւ երգիչ Նարեկ Մակարյանի մոտոցիկլը, որը հոկտեմբերի սկզբին գողացել էին։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE