Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱԳՆ-ը ամենակոռումպացված կառույցներից է երկրում. դիվանագետ

INTERNATIONAL NEWS

 Ադրբեջանի ԱԳՆ-ի համակարգն ամենակոռումպացվածներից մեկն է այդ երկրում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az-ի հետ զրույցում հայտնել է Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովը` մեկնաբանելով ԱԳՆ-ի համակարգից իր հեռացվելու եւ Ավստրալիայում ապաստան խնդրելու լուրերը:«Իմ մեղքը նրանում է, որ ես ընդամենը բացահայտել եմ Կանբեռա յում մեր դեսպանատանն առկա աղաղակող կոռուպցիոն փաստերը եւ այդ մասին նամակով հայտնել Ադրբեջանի նախագահին ու օմբուդսմենին: Դա խիստ դուր չի եկել դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես: Նրանք միասին սկսել են հալածանքների ենթարկել ինձ: Այս տարվա հունիսին ավստրալիական դեսպանատանը ստուգումներ սկսելու փոխարեն, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում է ընդունել հեռացնել ինձ զբաղեցրած պաշտոնից: Ըստ էության, դեսպան Ռովշան Ջամշիդովը, որպեսզի կորցնի իր կոռուպցիոն գործողությունների հետքերը, հասել է իմ` աշխատանքից ա զատմանը», -ասել է նա:

Անդրադառնալով Ավստրալիայում ապաստան խնդրելու մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրերին` Անար Հասանովն ասել է, որ ինքը քաղաքական ապաստան չի խնդրել, եւ այդ մասին սուտ տեղեկություններ տարածում է դեսպանատան հաշվապահ Արազ Խասիեւը, որպեսզի թաքցնի իր հանցագործությունները եւ Ադրբեջանում ինձ ներկայացնի որպես դավաճան ու ընդդիմադիր:

Անար Հուսեյնովը բացահայտել էր Ավստրալիայում ադրբեջանական դեսպանատան կողմից կոռուպցիայի փաստեր, ինչպես նաեւ դեսպանի կողմից ալկոհոլի եւ սիգարետի ապօրինի բիզնեսը: «Ինչ մնում է քաղաքական ապաստանին, ապա ես փախստական եմ, եւ երբեք չէի կարող դավաճանել հայրենիքիս», -ասել է նա: Անար Հասանովը հավելել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրականում վերածվել է երկրում ամենակոռումպացված կառույցներից մեկի: «Այնտեղ ամեն ինչ տառացիորեն ներթափանցված է կաշառակերությամբ եւ խարդախությամբ: Եւ նման համընդհանուր կոռուպցիայի մեջ նախ եւ առաջ մեղավոր է ԱԳՆ-ի ղեկավարությունը», -ընդգծել է նախկին դիվանագետ պաշտոնյան:

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար,  որ իշխանություններին քննադատել էր մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացրել էր Արիֆ Մամեդովին եւ Անար Հուսեյնովին եւ նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցել` մեղադրելով ինչ որ ապօրինի գործողությունների մեջ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ի արտասահմանյան առաքելությունների երկու դիվանագետների` իշխանությունների նկատմամբ հրապարակային քննադատությունները, ԱԳՆ-ի եւ առաքելությունների ղեկավարությանը կոռուպցիայի եւ ապօրինի բիզնեսի մեջ մեղադրանքները լուրջ սկանդալի պատճառ են դարձել Ադրբեջանում:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն օրերս հայտարարել է, որ «արտգործնախարարության համակարգում արմատական կադրային եւ կառուցվածքային բարեփոխումներ են անցկացվում, աշխատանքից հեռացվում են դիվանագիտական ծառայության համար ոչ պիտանի անձինք, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնք իրենց գործունեության մեջ լուրջ թերացումներ են թույլ տվել, իրագործվում են նաեւ այլ վարչական միջոցառումներ»:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder