Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Շարմազանովը Թալիշը վերաբնակեցնելու գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում

SOCIETY

 Հայաստանի և Արցախի իշխանությունների ու հասարակությունների կարծիքը արցախյան  խնդրի լուծման բանալիների շուրջ նույնն է. Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով ու չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նոր է վերադարձել Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցից: &laq uo;Սա և՛ զինվորի, և՛ նախագահի, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքն է: Սակայն այնտեղ ապրիլյան պատերազմից հետո որոշակի բարեկարգման աշխատանքներ և շտկումներ իրականացնելու կարիք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ առաջինը զինվորական խնդիրներն են: ԱԺ փոխնախագահը նշեց, որ եղել է առաջնագծում և կարող է վստահեցնել, որ յուրաքանչյուր այցելությունից հետո փաստում է, որ այսօր մեր առաջնագիծն ապահովված է տեխնիկական, ռազմատեխնիկական ողջ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնագծում խաղաղություն ապահովելու համար: Մեր զինվորների մարտական պատրաստվածությունը և մարտական ոգին շատ բարձր մակարդակի վրա են: Նույնը կարող եմ ասել հարգարժան սպաների մասին»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ Արցախի իշխանությունների և ընդհանրապես հայության համար կարևոր խնդիր է Թալիշ գյուղի վերաբնակեցումը: «Մենք այս հարցը քննարկել ենք թալիշցիների, նախագահ Բակո Սահակյանի, հարգարժան Վիտալի Բալասանյանի հետ: Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել և եկել ենք եզրակացության, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել Թալիշի վերականգման և վերաբնակեցման ուղղությամբ: Մենք պետք է ֆոնդ բացենք, որպեսզի Թալիշի դպրոցն ու մանկապարտեզը կարճ ժամանակում վերականգնենք ու լուրջ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր թալիշցի քույրերն ու եղբայրները վերաÕ �առնան իրենց հայրենի գյուղ: Հակառակ դեպքում թե Ղարաբաղի, թե Հայաստանի սահմանամերձ շրջանները Ադրբեջանի կրակի տակ են: Եթե մենք մտածենք, որ թեկուզ տեսականորեն կարող են կրակել, մենք մեր տարածքի 1/3-ը կարող ենք չբնակեցնել: Նման բան չի կարող լինել: Մեր առաջնային նպատակն անվտանգության ապահովումն է, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները վերադառնան և ապրեն իրենց հայրենի գյուղում»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի  խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինի պատերազմի, եթե ցանկանում է ապրել անկախ ու անվտանգ հայրենիքում: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ սա չի նշանակում, թե վաղը պատերազմ է լինելու, բայց Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա է` դիվերսիոն գործողությունների, տարբեր ավանտյուրաների եղանակով այնպես անել, որ Ղարաբաղի, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունն աստիճանաբար պակասի: «Նրանց նպատակը չի իրականանալու, մենք ավելի ենք շատանալու: Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ տպավորություն է, որ Ե րևանում մարդիկ մի տեսակ հանգիստ են: Բայց այն դրական աժիոտաժը, որը եղավ ապրիլին, մեզ դրա երկրորդ ալիքն է պետք, որպեսզի Հայաստանը, Արցախը, սփյուռքը միավորվեն: Սա արցախյան հարց չի, սա հայության հարց է: Հայկական հարցի մի դրսևորում էլ արցախյան խնդիրն է: Որովհետև Ադրբեջանի նպատակն է հնարավորինս թույլ չտալ, որպեսզի արցախահայությունը հնարավորություն չունենա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Չի լինելու դա: Արցախահայությունն այնտեղ ապրել է, ապրում է ու պետք է ապրի: Մենք էլ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հայի հայացք այսօր պետք է ուղղված լինի Արախին: Պետք չէ, որ անպայման կրակ լինի, նոր ընդդիմությունն ու իշխանությունը միավորվեն: Մենք պետք է միավորվենք և գործուն քայլեր կատարենք: Մեր քույրերն ու եղբայրները պետք է գիտակցեն, որ միայն պատերազմի ժամանակ չէ, որ մենք կարող ենք համախմբվել: Պետք չէ հանգստանալ, պետք է ամեն օր ու ամեն վայրկյան քայլեր կատարել Արցախի ու Հայաստանի հզորացման համար»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր քաղաքական ուժերի, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների , Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է նաև Թալիշում, այցելել առաջնագիծ ու հանդիպումներ ունեցել արցախցիների հետ:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service