Գագիկ Ծառուկյանը մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել, գումար ներդնել, աջակցել սիրիահայերին Արցախում բնակեցնելուն (տեսանյութ)
VIDEOԱյսօր տեղի է ունեցել տարածաշրջանում իր տեսակով եզակի, գերժամանակակից «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել։
«Ուզում եմ Սփյուռք-Արցախ-Հայաստան հիմնադրամ բացել, առաջին գումարը ես դնեմ, որ մենք կարողանանք մեր սիրիահայությանը տեր կանգնենք: Խորհուրդ ստեղծենք, որ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք, բնակավայր ստեղծենք, դպրոց ստեղծենք, աշխատելու համար: Արցախում հատուկ անկյուն ստեղծենք, որ մարդիկ կարողանան գնան ապրեն, սովորեն, զարգացնեն՝ ամրապնդվի մեր թիկունքը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



