Բնական դիմակ, որը հրաշքներ է գործում կրծքերի թուլացումը կանխելու գործում
LIFEShabat.am-ը գրում է.
Ժամանակի ընթացքում կանանց մոտ առաջանում է խնդիր, երբ կրծքերը սկսում են թուլանալ և կախվել։ Տարիքի հետ միասին կրծքերը կորցնում են իրենց էլաստիկությունը, որի պատճառով կանանց մոտ կարող է առաջանալ իրենց արտաքին տեսքի թերագնահատման բացասական ազդեցություն։
Կրծքերի թուլացման վրա ազդում են մի շարք գործոններ՝ հղիությունը, դաշտանադադարը, ոչ առողջ սնունդը, քաշի արագ ավելացումը կամ արագ նիհարելը, ոչ համապատասխան կրծկալների կրելը, ալկոհոլը, ծխախոտը և այլն։
Սակայն պետք է նշել, որ հղիությունից հետո երեխաներին կրծքով կերակրելը չի հանգեցնում կրծքերի թուլացման, այլ քաշի ավելացումն է ազդում կրծքերի վրա։
Այս աստիճանական փոփոխությունները կարող են փոխել կրծքերի տեսքը: Խորհուրդ է տրվում՝
• Պահպանել առողջ քաշը
• Խմել շատ ջուր
• Ուտել հնարավորինս առողջ սնունդ
• Կրծքերը մշտապես մերսել նռան և ալոեի հիմքով յուղերով կամ կրեմներով
• Մերսել կրծքերը, որի համար հրաշալի կլինի օգտագործել սառույց, ինչպես նաև բնական յուղեր։
Այս ամենի հետ միասին ներկայացնում ենք կրծքերի համար դիմակ, որը կկանխի կրծքերի թուլացումը։
Անհրաժեշտ բաղադրիչները
• Մածուն
• Վիտամին E յուղի 2 հաբ
• 3 ձու։
Բոլոր բաղադրիչները խառնել և քսել կրծքավանդակին և կրծքերին՝ մերսելով։ Պահել 30 րոպե, ապա լվացվել սառը ջրով։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



