Քորթնի Քարդաշյանը Հելոուինին ներկայացել է որպես զոմբի հարսնացու
PHOTOԱմեն տարի Քորթնի Քարդաշյանը հիացրել է հազարավոր երկրպագուների իր յուրահատուկ հելոուինյան կերպարներով:
Այս տարի Քորթնին որոշեց ներկայանալ հելոուինի երեկույթին զոմբիի տեսքով:
37-ամյա ռեալիթի աստղը մարմնավորում էր բավականին վախենալի զոմբի հարսնացուի: Քորթնիի զգեստը շատ գեղեցիկ էր և ընգծում էր նրա մարմնի բոլոր բարեմասնությունները: Իսկ ուրբաթ օրը Քորթնին զգեստավորվել էր որպես թևավոր կմախք, որը ոչ պակաս սարսափելի և միևնույն ժամանակ գեղեցիկ էր:
Իսկ Քորթնիի կրտսեր քույր Քայլի Ջենները Հելոուինին ներկայացել էր Քրիստինա Ագիլերայի՝ 2002 թվականին նկարահանված Dirty տեսահոլովակի կերպարով:
Իսկ ուրբաթ օրը Քայլին հելոուինյան երեկույթ էր կազմակերպել, որի ժամանակ նա իր դեմքն ամբողջովին սպիտակ էր ներկել և նման էր կենդանի մեռյալի: Նա այդ կերպարը համադրել էր գեղեցիկ սև զգեստով:
Իսկ Քորթնիի մյուս քույրը՝ Քենդալ Ջենները, Հելոուինին կրում էր կիպ սև կարճ զգեստ չոկերով: Վերջինս ամենևին էլ վախեցնող տեսք չուներ: Նա անչափ գրավիչ էր և ասես նոր էր իջել պոդիումից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: