Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


«Ագրեսիվ փոքրամասնությունը» բոլոր ընտրություններից հետո դուրս է եկել փողոց, որովհետև մեծամասնություն է կազմել. Արմեն Մարտիրոսյան

INTERVIEW

Past.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում չբացառեց 2018 թվականից հետո վարչապետ դառնալը, եթե գալիք ընտրություններում ՀՀԿ-ն հաջողություն արձանագրի: Ձեզ զարմացրե՞ց այս հայտարարությունը:

- Բազմիցս նշել ենք, որ սահմանադրական փոփոխություններն արվել են հենց նրա իշխանության պահպանման համար: Որևէ զարմանք այստեղ չկա:

- Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցող մարդկանց՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ միշտ էլ կա ագրեսիվ փոքրամասնություն: Այս բնորոշման հետ համաձա՞յն եք:

- «Ագրեսիվ փոքրամասնությունը» բոլոր ընտրություններից հետո դուրս է եկել փողոց, որովհետև մեծամասնություն է կազմել: Ըստ էության՝ խնդիրը ժողովրդի վստահության քվեն ունեցած և այդ քվեով իրենց պարտականությունները ստանձնել չկարողացած ուժերինը չէ, խնդիրն այն է, որ հասարակությունը փորձել է իր իրավունքն իրացնել և ձևավորել իշխանություն, քանի որ իրենից խլել են այդ իրավունքը: Հասարակությունը փողոց է դուրս եկել, քանի որ երկում առկա է թալան, կոռուպցիա, անարդարություն: 20 հազար և ավելի մարդն ագրեսիվ փոքրամասնություն չէ: Եթե չլինեին հուլիսի 29-ի բռնությունները մարդկանց նկատմամբ, այդ գործընթացը շատ մեծ ծավալ և թափ էր ունենալու: Ակնհայտ է, որ տեղի կունենար իշխանափոխություն: Աշխարհում չկա նախադեպ, երբ բողոքի ակցիաներին ողջ ազգը մասնակցի: Դգոհության ալիքը մեծամասնությանը չի ընդգրկում: Օրինակ՝ Վրաստանում հո միլիոնավոր մարդիկ չմասնակցեցի՞ն Վարդերի հեղափոխությանը: Մի քանի տասնյակ մարդ էր այնտեղ, բայց դա չի նշանակում, որ ագրեսիվ փոքրամասնություն էր: Հետագա ընտրություններում ակնհայտ դարձավ, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է այդ գործընթացներին: Կիևի Մայդանում նույնպես մասնակցությունն այդքան բարձր չի եղել, եթե համեմատում ենք Ուկրաինայի մեծությունը: Սերժ Սարգսյանն այդպիսի որակում է տալիս, բայց նաև ասում է, թե մեր ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ են, համակարգային խնդիր գոյություն չունի, կոռուպցիա չկա: Դրա համար, կարծում եմ, որ իր գնահատականները հակառակն են: Եթե ինքն ասում է «ագրեսիվ փոքրամասնություն», ապա ագրեսիվ չէ՝ խաղաղ է և մեծամասնություն է, ոչ թե փոքրամասնություն:

- Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրային» նաև ասաց, թե փորձ էր արվում դիկտատոր հռչակել Սէֆիլյանին: Կա՞ր նման միտում:

- Հիշեցնեմ, որ 1918 թվականին՝ Առաջին հանրապետության տարիներին, Արամ Մանուկյանին ցանկանում էին հռչակել դիկտատոր: Նրա պաշտոնը հենց սկզբում այդպես է կոչվել: Ակնհայտ է, որ Ժիրայր Սէֆիլյանը չէր կարող դիկտատոր լինել: Վերջին հրապարակված ճանապարհային քարտեզում տեսանք, որ խոսքը կոլեգիալ կառավարման մասին էր: Հայաստանում առկա խնդիրները չի կարող մեկ անձ լուծել, խնդիրները կլուծվեն երկրի ապագայով մտահոգ անձանց խմբի միջոցով: Եթե դիկտատորության մասին խոսելու լինենք, ապա հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները պետք է մատնանշել: Եթե դու հարմարեցնում ես Սահմանադրությունը, որ անվերջ իշխանության մեջ լինես, դիկտատորությունը հենց դա է, որովհետև մեր օրենսդրությունը նախատեսում է երկուանգամյա ժամկետ: Որքան էլ մենք քննադատենք Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, գոնե սահմանադրական այդ կետն իրենք պահել են՝ այլոց հնարավորություն տալով շտկել իրավիճակը: Դիկտատորության մասին ճիշտը լռելն էր:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա համագումարի ելույթներն ի՞նչ տպավորություն թողեցին: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց տվեց, որում չբացառեց ընդդիմադիր դաշինքներին միանալը:

- Մեր կուսակցությունը համագումարի մասնակցության հրավեր ստացել էր, ես ներկա էի: Որոշ ելույթներ լսեցի, հետագայում ինտերնետից տեղեկացա նաև Նիկոլ Փաշինայի ելույթի և հարցազրույցի մասին, որոնցում որոշակի փոփոխության էին ենթարկվել կուսակցության մոտեցումերը: Նախորդ որոշումը, որում նշվում էր ընտրություններում միայնակ մասնակցության մասին, նախորդ վարչության որոշումն էր: Չգիտեմ՝ նոր վարչությունը կփոխի՞ այդ որոշումը, բայց ես կողմնակից եմ ընդդիմադիր լայն ճակատով դաշինք կազմելուն՝ գաղափարական դրույթներ ներառելով: Արամ Զավենի Սարգսյանն իր երեկվա ելույթում նշեց, որ կա երկու ճանապարհ. առաջինը՝ կա մի մոտեցում, որ գաղափարական ուղին է ընտրվում և երկրորդը՝ իշիանափոխության շուրջ ավելի լայն միավորում, որից հետո նոր կլինեն գաղափարական ճանապարհների շուրջ հարցերը: Գիտենք, որ երբեք Հայաստանում չի եղել գաղափարական միավորում և գաղափարական կառավարում: Մենք տեսել ենք սոցիալիստական կուսակցություններ, որոնք կողմ են եղել լիբերալ մոտեցումների, լիբերալներն էլ վարել են քաղաքականություն, որը բերել է տնտեսության մեջ մենաշնորհների, օլիգարխիայի զարգացման, ոչ արդար տնտեսական և քաղաքական համակարգի: Պետք է այնպիսի հզոր միավորում, որը կկոտրի այդ համակարգը:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education